Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը 2023թ. փետրվարի 6-ին Սիրիայի և Արևմտյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։ Ուղերձում ասվում է. Ցավով տեղեկացա Սիրիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածերի հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա.Աբրահամյան
2023 թ. փետրվարի 8
Կարին