Նախորդ տարի մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այն հրատարակվել է հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ:
Գրքի հրատարակման նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս, չեզոքացնել պատմաիրավական խեղաթյուրումներն ու ապատեղեկատվության տարածումը:
Արևմտյան Հայաստանը շնորհավորում է ՀՃՈՒ հիմնադրամի ողջ աշխատակազմին, հերթական փալուն հրատարակության առիթով , քանի որ տարբեր լեզուներով հրատարակությունները մեծացնում են ինֆորմացիայի հանրայնացմանն ու տարածմանը։