Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած 7,8 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերի պատճառով  տուժել են 10 նահանգներ։ 

Երկրաշարժից ամենաշատը տուժել է Ալեքսանդրետի նահանգը, որտեղ զոհերի թիվն առավելագույնն է։ Ալեքսանդրետտայի  շրջանում ծովի մակարդակը բարձրացել է։ Ջրով են լցվել ափամերձ ճանապարհները, հրապարակներն ու աշխատավայրերը։

Բանկերի ու այլ հիմնարկների աշխատակիցները տարհանվել են։ Երկրաշարժից հետո փողոցում հայտնված մարդկանց այս անգամ  սարսափեցրել է ծովի ջրերով հեղեղված  փողոցների տեսարանը։ Հատկանշական էր, որ ծովը երկրաշարժից 2 օր հետո էլ չի նահանջել։ Նշված տարածաշրջանում ավերվել են հազարավոր շենքեր, հազարավոր մարդիկ  զոհվել են։ Փլատակների տակ մնացած քաղաքացիները օգնության են սպասում։ Ցավով պետք է նշել, որ հատկապես հայաշատ Հաթայ և Սամոսատ(Ադըյաման) նահանգներում որոնողա-փրկարարական աշխատանքները բավական ուշացել են, կարելի է ասել, որ բնակչությունը մնացել է բախտի քմահաճույքին՝ լքված ու անօգնական։ Զոհերի քանակի շատ լինելը բացատրվում է նաև սրանով։ Ի դեպ՝ երկու նահանգներում էլ բավական թվով հայազգի զոհեր կան, որոնց մասին պաշտոնական աղբյուրները լռում են:Արևմտյան Հայաստանը այժմ իր քաղաքացիների միջոցով արտակարգ դրությամբ աշխատանքներ է իրականացնում բնակչության հումանիտար օգնության, սակայն մեր տարածքների բռնազավթված լինելը կրկնակի դժվարություններ է առաջացնում այս պարագայում։ Մասնավորապես Հայ Ճամփան ողջ ուժերն է ներդրել այս հարցերի լուծման կապակցությամբ։