Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը հանդես է եկել հայտարարությամբ,  որտեղ ասվում է․ «Ես ուշադիր հետևում եմ հումանիտար ճգնաժամին, որին ենթարկվում են Արցախի քաղաքացիները: Ադրբեջանական ագրեսիան հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները՝ թողնելով նրանց առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը։ Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լուծելու այս հրատապ հումանիտար ճգնաժամը, վերջ դնելու բռնությանը և թույլ տալու բոլոր տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն իրենց տներ: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն, և պաշտպանվի նրա անվտանգությունը»։

Իր հայտարարության մեջ Բրայան Մեյը նաև դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բերձորի ճանապարհը վերաբացելու կոչով:

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը դրական է գնահատում Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյի հայտարարությունը, հավելելով որ բարեկամական Կանադայի հետ մենք շարունակում ենք մեր փոխհարաբերությունները, հիմք ընդունելով նաև այն պատմական դեպքերը որոնք կապում են երկու ժողովուրդներին, ինչպես տնտեսական այնպես էլ քաղաքական ուղիներով։