Western Armenia TV-ին հարցազրույց ունեցավ Արևմտյան Հայաստանի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի հետ: Հարցազրույցը նվիրված էր փետրվարի վեցին Արևմտյան Հայաստանում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին և նրա հետևանքներին: Արմենակ Աբրահամյանը խոսեց երկրաշարժի օջախների, մարդկային զոհերի, երկրաշարժի հետևանքների վերացման և այլ հումանիտար ու քաղաքական խնդիրների մասին, որոնք ծագել են աղետալի երկրաշարժի հետևանքով: