Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ԱԳՆ-ն, ինչպես նաև Ազգային ժողովը, դեռ չեն արձագանքել Մեքսիկայի Սենատի կողմից ընդունված փաստաթղթին։ Նշված գերատեսչությունների պաշտոնական կայքերում չկա որևէ հաղորդագրություն այդ մասին։ Թուրքայի ԱԳՆ-ն դատապարտել է Մեքսիկայի Սենատի որոշումը՝ կոշտ որակումներ տալով։ Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ն բանաձևն անվանել է «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու անվավեր փորձ», «1948 թվականի ՄԱԿ-ի ցեղասպանությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի» խախտում: «Ցավալի է, որ Մեքսիկայի Սենատի այս ծանր որոշումը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ Մեքսիկայից ժամանած թիմերի մասնակցությամբ երկրաշարժից տուժածների որոնողափրկարարական աշխատանքներ էին իրականացվում, և դա անհամատեղելի է Թուրքիա-Մեքսիկա բարեկամության հետ։ Մենք հրավիրում ենք Մեքսիկայի Սենատին շտկելու այս սխալ քայլը, փոխարենը ծառայելու որոշ շրջանակների օրակարգին, որոնք փորձում են պատմությունից թշնամանք ստեղծել», – նշված է թուրքական արձագանքում։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը բարձր է գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից ընդունված որոշումը, նշելով․ « Սա ևս մեկ փորձ է վերկանագնելու պատմական անարդարությունը հիշելով , որ բնիկ հայերին ցեղասպանեցին և ունեզրկեցին իրենց սեփական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում։ Արևմտյան Հայաստանի ժողովրդի անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նաև Մեքսիայի բարեկամ ժողովրդին, քանզի այս օրերին Մեքսիկայից ժամանած փրկարարական տարբեր խմբեր գտնվում են Արևմտյան Հայաստանում՝ երկրաշարժից տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։ Մեզ համար կրկնակի դժվար է աշխատանքեր իրականացնել մեր հայրենիքում, որը բռնազավթված է Թուրքիայի կողմից։ Հարգանքի է արժանի այն, որ մեր բարեկամ երկրները ջանք չեն խնայում մեր քաղաքացիների կյանքի փրկության հարցում»։
Սկզբնաղբյուր.
Ասիայի- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ Աֆրիկայի միջազգային հարաբերությունների կոմիտեն, որը գլխավորում է սենատոր Կորա Սեսիլիա Պինեդո Ալոնսոն, հավանություն է տվել եզրակացությանը, որում արտաքին գործերի նախարարությանը խնդրում է աջակցել 1915-1916 թվականներին տեղի ունեցած Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մեքսիկական պետության պաշտոնական հայտարարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին անկում ապրող Օսմանյան կայսրությունում հայ բնակչության թիվը կազմում էր երկու միլիոն մարդ։ 1922-ին նրանց թիվը 400000-ից քիչ էր. Մնացածը՝ մոտ 1,5 միլիոնը, զոհվել է այն բանի արդյունքում, ինչը պատմաբանները գրեթե միաձայն համարում էին ցեղասպանություն: 1915 թվականի ապրիլի 24-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական Գալիպոլի թերակղզում դաշնակիցների վայրէջքից ընդամենը մեկ օր առաջ, օսմանյան իշխանությունները երիտթուրքերի՝ այն ժամանակ իշխող Թուրքիայի կուսակցության հրամանով ձերբակալեցին հայ քրիստոնյա համայնքի մտավոր և քաղաքական վերնախավին։
1915 թվականին Օսմանյան կառավարության կողմից կոտորված մոտ մեկ ու կես միլիոն հայերի մասին թիվը ինքնին խոսուն է։ Հենց այդ կոտորածի ծայրահեղ մասշտաբներն են ոգեշնչել իրավագետ Ռաֆայել Լեմկինին՝ ներմուծելու “ցեղասպանություն” եզրույթը: Այնուամենայնիվ, չնայած ապացույցներին և աճող միջազգային ճանաչմանը, Թուրքիան շարունակում է ժխտել, որ հայ ժողովրդի հետապնդումը “գործողություն էր, որը կատարվել էր ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբերին ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ”: Նրա պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ. դա ողբերգություն էր, որը տեղի ունեցավ պատերազմի համատեքստում, “արդարացված” հայերի ապստամբությամբ՝ ռուսների հետ դաշինքով, և որում երկու կողմից էլ զոհեր եղան։
Իրենց եզրակացության մեջ սենատորները նշում են, որ չնայած միջազգային հանրության հիմնարար սկզբունքներին, որոնք ներառում են մարդու իրավունքների հարգում՝ առանց ռասայական, սեռի, լեզվի կամ կրոնի խտրականության, ատելության խոսքը շարունակում է թափանցել բոլոր հասարակություններ և դրսևորվել այլատյացությամբ, ռասիզմով , անհանդուրժողականությամբ եւ դաժան միզոգինիայով ( իգական սեռի հանդեպ ատելության դաստիարակություն)։
Նրանք ընդգծել են, որ այդ ճանաչումը մշտական նախազգուշացում է այն մասին, որ երբ ատելությունը դառնում է պետության զենքը, “մարդու համար անհնարին կամ անհավանական ոչինչ չի լինում”։
Սենատորները նշել են, որ սա պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանություններից մեկն էր զոհերի թվով, որն իրականացվել է այն ժամանակվա Օսմանյան կայսրության կողմից 1915-1916 թվականներին, որտեղ, ցավոք, զոհվել է մոտ 2 մլն մարդ: Այս հանցագործությունները վտանգ են ներկայացնում ժողովրդի խաղաղության, անվտանգության և բարեկեցության համար, քանի որ դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնում են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին,- հավելել են նրանք: Ավելին, դրանք ներկայացնում են կանխամտածված, դաժան և անմարդկային հարձակում՝ կեղծ գերազանցության պատրվակով, որը պատմականորեն օգտագործվել է միլիոնավոր մարդկանց մահը քողարկելու համար։ Նրանք հայտնել են, որ այսօրվա դրությամբ Հայերի ցեղասպանությունը ճանաչել է 31 պետություն՝ Արգենտինա, Ուրուգվայ, Կիպրոս, ԱՄՆ, Պարագվայ, Բրազիլիա, Ռուսաստան, Վատիկան, Դանիա, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեդիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Վենեսուելա, Լիտվա, Չիլի, Բոլիվիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա և Սիրիա: Ի լրումն որոշ միջազգային մարմինների, ինչպիսիք են Եվրախորհրդարանը և ՄԵՐԿՈՍՈՒՐ խորհրդարանը (PARLASUR):
Ուստի խաղաղության, համերաշխության և մարդու իրավունքների հարգման սկզբունքներին համապատասխան, որոնք պատմականորեն որոշում են Մեքսիկայի պետության արտաքին քաղաքականությունը, նրանք հաստատեցին, որ երկիրը պետք է միանա այս ճանաչմանը: