Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Մեքսիկայի Սենատի որոշումը Հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և ցանկանում է ողջունել նրա արժանապատիվ դիրքորոշումը, որը համահունչ է արդեն ճանաչած բոլոր պետությունների ցանկի ընդլայնմանը։ Մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճրագործությունը իսկապես պարոն Ռաֆայել Լեմկինի հատուկ որակման առարկան էր, ով ստեղծեց ցեղասպանություն եզրույթը՝ հիմնվելով մասնավորապես հայերի բնաջնջման փաստի վրա։

Պետք է նաև հիշել, որ եթե Հայերի ցեղասպանության գագաթնակետը եղել է 1915-1916 թվականներին, ապա ցեղասպանությունը սկսվել է 1894 թվականին և շարունակվում է մինչ օրս։ Իրոք, բնիկ հայ բնակչությունը շարունակում է տառապել իր պապենական հողի վրա իրականացվող ցեղասպանական ծրագրերից, ինչի վկայությունն է Ադրբեջանի կողմից Արցախում մղված ագրեսիվ պատերազմը, որը 2020 թվականին ավելի քան 5000 զոհ ու 10000 վիրավոր տվեց:

Այս հաջորդական փուլերով ցեղասպանական  և հայկական տարածքների բռնազավթման ծրագրերը իրականում այլ նպատակ չունեն, քան խոչընդոտել 1920 թվականին ճանաչված հայկական պետությանը, որի շարունակական պետությունը Արևմտյան Հայաստանն է։

Ավելին, ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ ցանկացած հարց անիմաստ է, եթե այն հրամայական կերպով չի անդրադառնում հատուցումների հարցին: Կոնկրետ բնիկ բնակչության դեպքում, բայց նաև ընդհանուր շրջանակներում, ՄԱԿ-ի հովանու ներքո հանցագործություններից տուժած բնակչությանը պետք է առաջարկվի փոխհատուցման և տարածքների վերադարձի և, հետևաբար, կանխարգելման մշտական, իրավաբանորեն պարտադիր մեխանիզմ: Մարդկության դեմ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի հետ կապված, թույլ տալ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տվյալ պետությանը ներգրավելու համար իրավաբանորեն պարտադիր մեխանիզմում, թեև նա իրեն չի ճանաչում որպես այդ հանցագործությունների հեղինակ:

Արևմտյան Հայաստանը ևս մեկ անգամ իր անկեղծ շնորհակալությունն է հայտնում Մեքսիկայի Սենատին և Մեքսիկայի նահանգի իշխանություններին՝ 2023 թվականի փետրվարի 6-ի  երկրաշարժից հետո օկուպացված Արևմտյան Հայաստանում մեր բնիկ բնակչությանը փրկելու համար իրականացրած գործողությունների համար։

10 փետրվարի 2023թ.՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

Լիդիա Մարգոսյան