Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկու խոշոր երկրաշարժերի ժամանակ Հաթայի Ալթընոզյու շրջանի Թեփեհան թաղամասի ձիթապտղի այգիներում գոյացել է 300 մետր երկարությամբ, 50 մետր լայնությամբ և 40 մետր խորությամբ հսկայական փոս: Երկրաշարժից հետո աղետի վայր մեկնած այգու սեփականատերերը այդ տեսարանից սարսափել են:
Թաղամասի բնակիչներից մեկը այսպես է նկարագրել. «Սա ձիթապտղի այգի է։ Սկզբում հզոր պայթյունի ձայն լսվեց, որը նման էր պատերազմի ձայներին։ Նման երկրաշարժ երբեք չի եղել: Փլուզված վայրում մենք կանաչավուն ծուխ տեսանք: Փլուզված տարածքը հսկայական է։ Մենք պահանջում ենք, որ փորձագետներ գան, ուսումնասիրեն, և անհրաժեշտության դեպքում թաղամասի բնակիչներին տարհանեն»։
Արևմտյան Հայաստանը դիմում է միջազգային կառույցներին, տեղում փորձագիտական խմբերով աշխատելու և համապատասխան եզրակացություն կազմելու համար։