◆Անվանումը ծագել է ատր ընդ դեզ բառերից, բառացիորեն նշանակում է կրակը խոտի մեջ(ատր՝կրակ,դեզ՝խոտ):
Հայկական հոգևոր ավանդության համաձայն, տրնդէզին երկինքն ու երկիրը համբուրվում են միմյանց հետ, օրը համարվում է սիրահարների ու նորապսակների տոն:
Սովորության համաձայն,սկեսուրն իր նորահարսին ցույց է տալիս կրակը և թռցնելով կրակի վրայով, նրան մաքրում, պատրաստում է մայրության,իսկ սիրահարները, միմյանց հետ կրակի վրայով ցատկելով, սրբում ու սրբացնում են իրենց սերը(կրակը համարվում է սիրո,կրքի,ջերմության տարր):
Տոնի նախորդող գիշերը (փետրվարի 14-15) երիտասարդները ուտում են աղի հացիկ՝ հույսով,որ երազներում տեսնելու են ապագա սիրուն(ավանդույթ,որ հիմա ընդունելի չի եկեղեցու կողմից և անվանվում է ոչ հոգևոր):
◆Տոնը նշվում է Հրոտից(հուրը ոտից) ամսվա Հրանդ օրը (փետրվարի 15), տոնի հովանավոր դիցերն են Վահագն Քաջը և Միհր Բարեփառը
◆Քրիստոնեացումից հետո, երբ պայքար էր մղվում ազգայինի, էթնիկ հայկականի դեմ, փորձեր էին արվում արգելել նաև տրնդեզը, բայց գեները հաղթեցին և եկեղեցին ստիպված էր «նոր բացատրություն» հորինել. տոնը աղավաղվեց, չգիտես ինչու սկսեց նշվել փետրվարի 13-ին ու անվանակոչվեց «Տյառնընդառաջ»:
Հետագայում էլ, արդեն արևմուտքի՝ «Վալենտինի օրվա» դեմ պայքարելով ստեղծվեց «Սուրբ Սարգսի տոնը», որը ևս կապ չունի իսկական հայկական մշակույթի հետ:
Հայկազունները չունեն ոչ «Տյառնընդառաջ»,ոչ «Սուրբ Սարգսի տոն»,առավել ևս՝ «Վալենտինի տոն»: