Երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 29 հազարը։ Ռոյթերս

լրատվական գործակալությունը տեղեկացրել են, որ արդեն

հայտնի է 29 հազարից ավելի զոհի մասին։

Նախկինում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել

էր 24 հազար 617 զոհի մասին։

Զոհերի զգալի մասը Արեւմտյան Հայաստանի Մալաթիա

քաղաքից են։

Քաղաքի բնակչության թիվը կազմում է ՝ 426.381 ։ Այնտեղ

ապրում են Հայեր, թուրքեր եւ քրդեր։

Հիշեցնենք,որ 1915 թ. Մալաթիան ուներ 40 հազար բնակիչ,

որից 20 հազարը` հայ:

Քաղաքում Եկեղեցիների թիվը հասնում էր հինգի, որոնցից 3-ը`

հայկական: Քաղաքից դուրս` այգիների մեջ, գտնվում էր

Մալաթիայի եպիսկոպոսանիստ Ս. Լուսավորիչ վանքը: Մինչեւ

1915 թ. քաղաքում գործում էին երեք հայկական

ուսումնարաններ:

Մալաթիան  Փոքր Հայքը հնագույն քաղաքներից է։ Այն Մելիտա անունով հիշատակվում է խեթական Մելիդ, Միլիդա, Մելիդի անուններով, ասորեստանյան և Մելիտեիա անունով՝ ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Հայերեն անվանվել է նաև Մելետինե անունով։ Ներկայիս թուրքական պաշտոնական անունն է՝ Մալաթյա։

Հեթական թագավորությունների ժամանակաշրջանում քաղաքի շրջակայքում գտնվել է Մելիդ (Արսլանթեփե) քաղաքը։ Մ.թ.ա. VI դարից մինչ 1071 թ. եղել է Փոքր Հայքի կազմում։ Մանազկերտի ճակատամարտից հետո, 1071 թ. քաղաքը զավթել են սելջուկ թուրքերը, որից հետո մտել է Կոնիայի սուլթանատի կազմ։ XVI դարում գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։ Մինչ Եղեռնը քաղաքի բնակչության հիմնական մասը կազմել են հայերը։

Պատմական Մալաթիան ժամանակակից Մալաթիայից 7–8 կմ հարավ-արևմուտք էր գտնվում։ Այն այժմ շատ քիչ թվով բնակիչներ ունի, ավերված ու ամայի է, և թուրքերի կողմից ստացել է Էսքի Մալաթիա անունը։ Ջրառատ քաղաք է, նրա տարբեր թաղերում բխում են աղբյուրներ, իսկ ավերված պարսպի տակով հոսում է Թուխմա կոչված գետակը։ Նոր և Հին Մալաթիաները բավական տուժել են 1893 թ. տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից։