Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով սկսված մարդասիրական օգնության հավաքագրումը շարունակվում է։ Տիգրանակերտի Սուր թաղամասում գտնվող պատմական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որտեղ 7 տարվա ընդմիջումից հետո վերջերս տեղի ունեցավ առաջին Սուրբ Ծննդյան պատարագը, այս անգամ իր դռները բացել է երկրաշարժից տուժածների առաջ։

Եկեղեցու ազատ սենյակներում  տեղավորվել են  երկրաշարժից իրենց տները կորցրած յոթ ընտանիք։ Նշենք, որ այս շրջանում զբոսաշրջիկներ գրեթե չեն այցելում եկեղեցի։

1980-ականներից հետո բախտի քմահաճույքին հանձնված եկեղեցին 2011 թվականին վերանոևոգվել  և բացվել է հավատացյաների առաջ։ Սակայն 2015 թվականին Տիգրանակերտում տեղի ունեցած զինված բախումների ժամանակ վնասներ կրած եկեղեցին յոթ տարի մնացել էր փակված։