Փետրվարի վեցին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ավերիչ վնասներ է հասցվել Վան քաղաքին և մոտակա տարածքներին: Այս տարածքներում կառուցապատումը իրականացված է ոչ բարձր սեյսմակայունության նախագծերով (ինչպես ողջ Արևմտյան Հայաստանում) և ավերածությունների մասշտաբներն ու զոհերի թիվը ցավալի չափերի  են հասել:

Նշենք, որ Վանը պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկն է:

Քաղաքի կենտրոնում կառուցված էր միջնաբերդը, որը հնարավորություն էր տալիս դիմադրել թշնամիներին և քաղաքն անառիկ պահել:

Վանը եղել է նաև Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կենտրոնական քաղաքը, որտեղ բազմել է Վասպուրականի իշխանական տոհմը` Արծրունիները: 

Վանի անվան իրական ծագումը հայտնի չէ: Այն կապում են Հայոց Վան թագավորի անվան հետ։ Ըստ մեկ այլ տարբերակի` դա Բիայնիլիի հնչյունափոխված տարբերակն է: 

Հայերը Վանում ապրել են միչև 1915 թվականը: Ցեղասպանության տարիներին վանեցիները հերոսական պայքար են մղել թուրքական զորքերի դեմ: Քաղաքը գրաված թուրքերը ավերել են հայկական թաղամասերը: