Բռնազավթված Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերից հետո հազարավոր մարդիկ, այդ թվում հայեր, զոհվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ դարձան անօթևան։ Ամենաշատ տուժած քաղաքներից մեկում՝ Սամոսատում (Ադըյաման), բազմաթիվ քաղաքացիներ դեռևս սպասում են դրսում՝ դիմակայելով ցրտին ու ծանր պայմաններին։ Սամոսատում մարդկանց ամենամեծ պահանջը վրաններն են։ Վրանային քաղաքը, որը, այսպես կոչված պետություն/իշխանությունը չի կարող կամ չի ցանկանում կառուցել, ի վերջո, ստեղծվում է կամավորների ջանքերով։

Կամավորներից մեկը,  նշելով, որ իրենք փորձում են իրենց միջոցներով օգնել բնակչությանը, ասել է. «Բազմաթիվ վրաններ, որոնք ուղարկվել էին քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և կամավորների կողմից, առգրավվել են։ Մեր միջոցներով փորձում ենք վրանային քաղաք հիմնել այն ընտանիքների համար, ովքեր մնացել են դրսում։ Առաջին օրը երբ եկանք Սամոսատ, հասկացանք, որ աշխատանքը շատ անբավարար է։ Փաստորեն թոիրքական պետությունը պատրաստ չէր դիմակայելու այս աղետին։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր խոչընդոտներին՝ մենք տարբեր այլընտրանքներով ու սեփական միջոցներով փորձում ենք ժողովրդի խնդիրներին լուծում տալ»։

Հաշվի առնելով այս իրավիճակը Արևմտյան Հայաստանը՝ «Հայ Ճամփա» ասոցիացիայի նախաձեռնությամբ արդեն սկսել է ուժերի մոբիլիզացիան, անհրաժեշտ պարագաների հավաքագրման հարցում։ Կոչ ենք անում միանալ՝ օգնելու Արևմտյան Հայաստանում երկրաշարժից տուժած մեր բնակչությանը։ Կապ հաստատելու համար կարող եք դիմել նաև Western Armenia TV-ին։