Բռնազավթված Արևմտյան Հայաստանի հայկական Վագըֆլը գյուղի Աստվածամոր եկեղեցին երկրաշարժից վնասվել է։
Մուսա լեռան ստորոտին գտնվող Վագըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը նշել է, որ Մարաշի երկրաշարժի հետեւանքով վնասվել են գյուղի որոշ տներ, Աստվածամոր եկեղեցին եւ դպրոցը։ Հայ գյուղապետը նշել է, որ Վագըֆլըն տարածաշրջանում քիչ բնակավայրերից է, որտեղ զոհ չի եղել երկրաշարժի հետեւանքով։
Արևմտյան Հայաստանը պարբերաբար կապ հաստատելով երկրաշարժից տուժած բնակիչների հետ, ինֆորմացիա է փոխանցում միջազգային հումանիտար կառույցներին, արագ արձագանքման և արդյունավետ աշխատանքի համար։