Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի դամբարանադաշտից գտնված կավե ամանը մաքրվել և վերականգնվել է: Կավե ամանը գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված 500 գտածոներից միայն մեկն է։ Դրանց թվում են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ:
Ներքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. VII դ.: Պեղված նյութերում հանդիպում ենթռեղք-վանաձորյան (միջին բրոնզեդարյան) ( մ.թ.ա. 2200 — 1600) հնագիտական մշակույթ, սևան-արցախյան, լճաշեն-մեծամորյան և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր: Նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում: