Չնայած որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, փրկարարների թիմերը հարկադրված են լքել Արևմտյան Հայաստանը, գրում է Դոյչե Վելլե կայքը իր ծավալուն ռեպորտաժում։ Պատճառը ոչ միայն ողջ մարդկանց գտնելու հավանականության վերանալն է, այլև փրկարարների հանդեպ ագրեսիվ վերաբերմունքը։
Հայտնի է դարձել, որ Ալեքսանդրետում (Հաթայ) աշխատանքները ստիպված են եղել դադարեցնել ավստրիացի և գերմանացի փրկրարաները՝ բնակչության աճող ագրեսիվության, տեղական զինված խմբավորումների միջև փոխհրաձգությունների և դիակապտության դեպքերի պատճառով։ Աղետի գոտին ստիպված էին լքել 40 իսրայեցի փրկարարներ իրենց հասցեին շատ հստակ ու անմիջական սպառնալիքի պատճառով։
Մարաշ քաղաքում, որտեղ շուրջ 10 հազար մարդ է մահացել, ցասում է հասունանում թուրքական իշխանությունների նկատմամբ, հատկապես, զոհերին եղբայրական գերեզմաններում շուտափույթ թաղելու որոշման պատճառով։
Արևմտյան Հայաստանը արձանագրում է , որ թուրքական կառավարությունը չի կարողանում հավուր պատշաճի կազմակերպել հետերկրաշարժյան գործընթացը, մարդկանց թողնելով անօգնական վիճակում։Թուրքական կառավարության անգործության պատճառներից մեկն է այն է, որ երկրաշարժը տեղի է ունեցել բռնազավթված Արևմտյան Հայաստանի տարածքում, հիմնականում ընգրկելով հայաշատ տարածաշրջանները։ Արևմտյան Հայաստանի ղեկավարությանուն բռնազավթման պատճառով չի կարողանում հստակ գործողություններ ձեռնարկել մեր տարածքներում, իսկ թուրքական կառավարությունը այն մատնել է անգործության։ Միջազգային հանրության ճնշման ներքո, պետք է գործածության մեջ դնել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։