ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց 157․8 մլն դրամ։ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ասաց, որ որոշումը պայմանավորված է փետրվարի 6-ին Արևմտյան Հայաստանում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարման համար այդ երկրների կողմից հումանիտար օգնություն խնդրելու հանգամանքով տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով։ «Հումանիտար օգնությունը ամբողջությամբ տրամադրված է։ Դեպի Սիրիա երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են բեռները, և դեպի Արևմտյան Հայաստան երկու անգամ ցամաքային ճանապարհով են ուղարկվել»,- նշել է Փամբուխչյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ փրկարարները Արևմտյան Հայաստանից այսօր են վերադառնալու ցամաքային ճանապարհով, իսկ Սիրիա մեկնած փրկարանենրն արդեն վերադարձել են։