Դաշտային Կիլիկիայի այս քաղաքը գտնվում է սիրիական Հալեպից 60 կմ հյուսիս: Հնագույն ժամանակներից ի վեր եղել է հայաբնակ: Մինչև 1915 թ. ուներ 5250 հայ առաքելական, 327 հայ կաթոլիկ և 342 հայ բողոքական բնակչություն, որին պատկանում էին տնտեսական, առողջապահական, կրթական լծակները: Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով, առևտրով, ձիթապտղի յուղի արդյունահանմամբ:

Հայերի տեղահանությունն սկսվեց 1915 թ. հունիսի 28-ին: Սահմանամերձ լինելու պատճառով հայերը ենթարկվեցին համեմատաբար եղեռնի՝ նահատակվեց 1500 հոգի: Տեր-Զոր աքսորվածները ամբողջովին ջարդվեցին, մնացյալը տեղահանությունից վերադարձավ, սակայն 1921 թ. ֆրանս-թուրքական պայմանագրի կնքումից հետո, երբ Քիլիսն անցավ Թուրքիային, հայերն ստիպված գաղթեցին Հալեպ:

Իսկ 1925 թ. թուրքական իշխանությունները դինամիտով պայթեցրին 1873 թ. օծված Սբ. Հովհաննես հոյակերտ եկեղեցին, ինչով վերացավ հայության վերջին հետքը: