Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի կոմանդոր, անվանի աշխարհագրագետ և քարտեզագիր Զատիկ Խանզադյանը ծնվել է Օսմանյան Թուրքիայի Մանիսա քաղաքում: Զմյուռնիայի ռազմածովային ուսումնարանի քարտեզագիտության բաժնում սովորելու ընթացքում տաղանդավոր երիտասարդը շատ շուտ աչքի ընկավ իր փայլուն առաջադիմությամբ և 1909-ին, ուսումնարանի ֆրանսիացի դասախոսների երաշխավորմամբ, մեկնեց Փարիզ: Այստեղ նա սկսում է ուսանել Փարիզի նավագնացության բարձրագույն դպրոցում, ապա Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում, ստանալով ինժեներ-հիդրոգրաֆի դիպլոմ և ֆրանսիական ռազմածովային ինժեների՝ կոմանդորի կոչում:  Լայն հանրության համար թերևս քիչ հայտնի փաստ է, որ 1919 թվականին Փարիզի հաշտության կոնֆերանսին Արևմտեան Հայաստանի  պատվիրակության կողմից ներկայացված Միացյալ Հայաստանի քարտեզը հեղինակել էր ֆրանսահայ ճանաչված գիտնական և քարտեզագիր Զատիկ Խանզադյանը: Արևմտյան Հայաստանի հեռուստատեսության կողմից Զատիկ Խանզադյանի կյանքի և գործունեության մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել մեր յութուբյան ալիքում։

https://youtu.be/oQWv3Ighd_0