Վերջին տարիներին Արևմտեան Հայաստանում տեղի ունեցող մակերեսային փոփոխությունների համատեքստում որոշակի տեղաշարժ է նկատվում նաև Հայերի ցեղասպանության տեղի ունեցող մակերեսային փոփոխությունների համատեքստում: Թուրքական ջարդերի տարիներին մեծ թվով հայ երեխաներ են առևանգվել թուրքերի և քրդերի կողմից, այնուհետև բռնի իսլամացվել: Որբ մնացած հայ երեխաների մի մասը օսմանյան իշխանությունների հրամանով և նախաձեռնությամբ բաժանվել է մուսուլման ընտանիքներին, ինչպես նաև հավաքվել են թուրքական որբանոցներում

և իսլամացվել: Հայ որբերի դաժան ոդիսականների և բռնի իսլամացման մասին ևս վերջին շրջանի թուրքական/թուրքերեն փաստագեղարվեստական գրականության մեջ մի շարք օրինակների ենք հանդիպում:

Դրանցից է 2005 թվականին Արեւմտեան Հայաստանում տպագրված ««Մ. Ք.» անունով երեխայի աքսորի հուշերը» գիրքը, որը գրվել է 1906 թ. Ադանայում ծնված Մանվել Քրքյաշարյանի հուշերի հիման վրա: 1980թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում բնակվող Մանվելը ցեղասպանության և դրան հաջորդած տարիներին իր ապրած

կյանքի մասին հիշողությունները ձայնագրել է և ավելի ուշ` 2005 թ. թուրք հայտնի հրապարակախոս Բասքըն Օրանը(ծնվ. 1945 թ.) այն պատրաստել է հրատարակության: Գրքում տեղ է գտել նաև Քրքյաշարյանի հուշերի ձայնագրության խտասկավառակը, որտեղ նա բարբառային թուրքերենով պատմում է իր ոդիսականը: Ինը տարեկան

հասակում Մանվելն իր ընտանիքի հետ բռնում է աքսորի ճամփան, որի ընթացքում տեսնում է մոր` Մարիամի ինքասպանությունը, հոր` Ստեփանի, մահը, իրենց քարավանի սպանդը և այլ սարսափներ: Հրաշքով փրկվելով` 9-ամյա երեխան ենթարկվում է անասելի տառապանքների` մեկ վաճառվելով ստրուկների շուկայում, մեկ «որդեգրվելով»

տարբեր մուսուլմանների կողմից և, ի վերջո, տասը տարի դեգերելուց հետո գտնում է իր ազգականներին: Գրքի կազմող Բասքըն Օրանն իրավացիորեն նկատում է, որ փոքրիկ երեխան ուղղակի ենթագիտակցորեն փնտրել է իր արմատները, իր ազգականներին և վերջապես գտել նրանց: Այս պատմությունը մեկն է տառապանքի այն հազարավոր օրինակներից, որոնց հայ երեխաները ենթարկվել են Հայոց ցեղասպանության տարիներին, սակայն Մանվել Քրքյաշարյանի հուշերի, թերևս ամենակարևոր, առանձնահատկությունը ապրած վախի խորքային պատկերումն է: Այսպես, ցեղասպանությունից տասնամյակներ անց Ավստրալիայում բնակվող արդեն 74-ամյա Մանվել Քրքյաշարյանը որոշում է իր հուշերը ժապավենին հանձնել, սակայն նույնիսկ առաջացած տարիքը և Արեւմտեան Հայաստանից հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը նրա միջից չեն հանել վախի այն ահռելի զգացումը, որը նա

ձեռք է բերել 1915-ին: Սկսելով իր պատմությունը` նա վախենում է ասել իր ամբողջական անուն, ազգանունը, այլ նշում է դրանց միայն սկզբնատառերը` «Իմ անունը Մ. Ք. Է» ։ Գրքում նշվում է նաև, որ Մանվելը մինչև կյանքի վերջ ամեն գիշեր մղձավանջներ է տեսել, արթնացել, ստուգել տան դռները, պատուհանները, երեխաներին, թոռներին: Սա կրկնվել է ամեն օր գիշեր ժամը 2-ին, և դրա բացատրությունն այն է, որ 1915- ին աքսորի ժամանակ օրերից մի օր հենց գիշերվա 2-ին է, որ արթնանալով` 9-ամյա Մանվելը իր կողքին տեսել է մահացած հորը և այդ մտապատկերը մինչև կյանքի վերջ ուղեկցել է նրան: Մանվել Քրքյաշայանը լինելով մուսուլմանական գերության մեջ` ոչ միայն պահել է քրիստոնյա լինելու գիտակցումը և ձգտել գտնել իր ազգականներին, այլև փորձել է ինչ-որ կերպ` ավելի շատ խորհրդանշական, շարունակականություն ապահովել իր կյանքի 1915-ին նախորդած և հաջորդած շրջանների միջև: Ահա հենց այդ նպատակով էլ Մանվել Քրքյաշարյանը տարիներով փնտրում և, ի վերջո, Կիպրոսում գտնում է իրենց նախկին հարևանի աղջիկ Զարուհուն, որին Մանվելի մայրը դեռևս 1914 թվականին նրա ծնվելուց հետո ոչ պաշտոնական խոսքկապ է  արել այն նպատակով, որ հետագայում աղջկան ամուսնացնի իր որդի Մանվելի հետ: Ցեղասպանությունից ավելի քան 20 տարի անց` 1937 թվականին Մանվելը Կիպրոսում ամուսնանում է Զարուհու հետ և այդպիսով` հեռակա կարգով, կատարում մոր իղձը: Հետագայում` արդեն 1968 թ. Քրքյաշարյանները ընտանյոք հանդերձ հաստատվում են Ավստրալիայում, Սիդնեյ քաղաքում, որտեղ Մանվելը ապրում է մինչև 1997 թվականը և մահանում 91 տարեկան հասակում: Մահանալուց առաջ Մանվելն ասում է. «Ես պետք է մահանայի 9 տարեկանում և ապրածս տարիները Աստծո բարեհաճությունն են իմ նկատմամբ»: Գրքի կազմող Բասքըն Օրանն իր ընդարձակ նախաբանում ենթատեքստերում կամ բացահայտ ընդհանրացումներ է անում ցեղասպանության հարցի շուրջ, փորձում անուղղակիորեն ներկայացնել թուրքական պաշտոնական տեսակետները, սակայն գրքի իրական արժեքը` վերապրած Մանվել Քրքյաշարյանի պատմություններն են` առանց մեկնաբանությունների: Նա իր պատմությունը սկսում է իրենց ընտանիքի տեղահանության նկարագրությամբ և դեպքերի բնական շարունակականությունը մի փոքր խախտելով է ներկայացնում իրադարձությունները: Մանվելի խոսքից պարզ է դառնում, որ իրենց քարավանը ուղղվել է դեպի Տեր-Զոր և մանրամասնորեն նկարագրում է Ռես-ոլայն նահանգում տեղի ունեցածները: Քրքյաշարյանի պատմության մեջ շատ է խոսվում նրանց քարավանը ուղեկցող չեչենների մասին, սակայն պետք է ենթադրել, որ դրանք հյուսիսկովկասցի մուսուլմաններն են` առավելապես չերքեզները, որոնց համախմբին նա երբեմն անվանում է չեչեններ, երբեմն` չերքեզներ: Մանվելը նկարագրում է չեչենների վայրագությունները. «Վերջապես գարուն եկավ (խոսքը 1916

թվականի գարնան մասին է ): Այս չեչենները ցերեկները շրջում էին գաղթականների մեջ և իրենց նկատած գեղեցիկ կանանց ու աղջիկներին գիշերը գալիս փախցնում էին: Մի հայ կին Աստվածաշունչ էր կարդում և մի չերքեզ նրան հարցրեց. «Էդ ի՞նչ ես կարդում, ա՛յ կին», «Աստվածաշունչ»,- պատասխանեց կինը: «Ի՞նչ է գրված»,- հարցրեց չերքեզը, «Աստծո խոսքը»,- ասաց կինը: «Տուր տեսնեմ այդ գիրքը ինձ»,- ասաց չերքեզը և վերցնելով Աստվածաշունչը` սկսեց պատռել ու հողին նետել նրա էջերը:

«Սա՞ էր ձեզ փրկելու»,- վիրավորական ասաց նա»: Մանվել Քրքյաշայանի գրքում բազմաթիվ են այն նկարագրությունները, որտեղ հասարակ մուսուլման ժողովուրդը թալանում է անպաշտպան գաղթական հայերին. «Ոմանք հետ էին մնում և քարավանի ետևից եկող չերքեզները կրկին նրանց ստուգում էին, որպեսզի եթե նրանց մոտ փող լիներ` վերցնեին: Եթե գաղթականներն այլևս չէին կարողանում քայլել, քարավանի ետևից եկող արաբները մահակներով հարվածում էին նրանց գլխին, վերցնում էին հագուստները և նրանց մերկ թողնում: Իհարկե, մահակի հարվածն ուտելուց և այդ ցրտին մերկ մնալուց հետո ապրելն այլևս անհնար էր»: Մանվելի մոտ վառ է մնացել մոր

ինքնասպանության պահը, որը նա գրքում պատմում է երկու անգամ: Աքսորի ճանապարհին անվերջ քայլելուց ուժասպառ դարձած մայրը նախընտրում է ինքնասպան լինել. «Մայրս այլևս չէր կարողանում քայլել, ոտքերը ուռել էին, մեր կողքից մի գետ էր հոսում` Մուրադը (նկատի ունի Եփրատը կամ դրա վտակներից մեկը -): Մայրս ասաց հորս. «Առավոտյան ինձ այս գետի ափ տար, նետվեմ ջուրը: Մեկ է, եթե մնամ, արաբները ինձ չարչարելով կսպանեն (ըստ երևույթի նկատի ուներ նաև բռնաբարվելու հավանականությունը )»: Սակայն հայրս չտարավ, չէր ուզում տանել: Մայրս ասաց, որ եթե չտանի` կանիծի: Մենք մի համերկրացի ունեինք, որը երկու զավակ ուներ` մեկը տղա, մյուսը աղջիկ: Տղան իմ դասընկերն էր: Անունը Եզնիկ էր, հիշում եմ: Այս մարդը մորս իր հետև գցեց, ես էլ նրանց հետ, որոշեցինք տանել գետի ափ: Տեր հայր կանչեցինք: Մայրս հաղորդություն ստացավ,այնուհետև մորս այդ մարդու հետ գետի ափ տարանք: Դեմքս մի կողմ թեքեցի, որպեսզի չտեսնեմ, թե ինչպես է մայրս իրեն ջուրը նետում: Մայրս իրեն ջուրը նետեց: Թեքվեցի նայեցի, ա՜խ մայրս: Մորս գետը տանում էր»: 

Մանվել Քրքյաշարյանն աքսորի ճանապարհի բոլոր զրկանքների ու սարսափների կողքին ականատես է եղել նաև ստրկավաճառության բազմաթիվ օրինակների և հենց ինքն էլ վաճառվել է նման կերպով: Մասնավորապես` նրանց ուղեկցող չեչենները սկսել են այդ վայրերում բնակվող արաբների հետ բանակցել հայ երեխաներին և կանանց վաճառելու հարցի շուրջ: «Մեկ էլ տեսանք արաբները չեչենների հետ միասին սկսեցին ժողովրդի մեջ շրջել: Նրանք սկսեցին զննել տղա և աղջիկ երեխաներին: Նրանց, որոնց հավանում էին` ասում էին չեչենին. «Ես ուզում եմ այս երեխային վերցնել»: Չեչենն էլ թարգմանություն էր անում, որովհետև չեչենները արաբերեն, չեչեներեն և թուրքերեն գիտեին: Երեխայի

մորը և հորը, կամ էլ տիրոջը ասում էին. «Այս երեխային տվեք այս արաբին, առանց այդ էլ դուք, ա՛յ անհավատներ, մեռնելու եք»: Երեխայի տերերից ոմանք համաձայնվում էին, ոմանք` ոչ: Երբ արաբը վերցնում էր երեխային` չեչենն էլ արաբից գանձում էր միջնորդավճար»: Աքսորի ճանապարհի մի հատվածում Մանվելն այլևս ի վիճակի չլինելով քայլել` որոշում է մնալ այդ վայրում: Քիչ անց քրդերը և չեչենները սպանում են այնտեղ մնացած հայ գաղթականների մի մասին, իսկ երեխաներին բաժանում իրար մեջ: Մանվելին մոտակա գյուղից մի քուրդ է վերցնում և ցանկանում տանել իր տուն, սակայն ճանապարհին միտքը փոխում է և որոշում թալանել Մանվելին: Որբ մնացած 9-ամյա հայ երեխայի մոտ բացի հագուստներից ուրիշ ոչինչ չի լինում և այդ քուրդը վերցնում է Մանվելի շորերը, իսկ նրան կիսամերկ թողնում ճանապարհին: Դրանից հետո Մանվելը մնում է միայնակ և պատսպարվում մի քարանձավում, որտեղ հաջորդ օրը նրան գտնում է մոտակա գյուղից մի մուսուլման և տանում իր տուն: Օրեր անց հարևան Սարմըսաք գյուղից, որն այսօր գտնվում է Սիրիայի և Արեւմտեան Հայաստանի Թուրքիայի

սահմանին, մի քանի քուրդ են գալիս և վերցնում Մանվելին որպես աղախին: Գյուղի ճանապարհին Մանվելը տեսնում է սպանված կամ կիսամեռ մարդկանց և հասկանում, որ դա իրենց քարավանն էր, որին չեչենները բերել և հանձնել էին քրդերին, որոնք էլ հայ գաղթականների շորերը թալանելուց հետ բոլորին սպանել էին: Նկարագրված տեսարանները լավագույնս փաստում են, որ մուսուլմանական հասարակության տարբեր շերտերի և տարիքային խմբերի ներկայացուցիչներ են ընդգրկված եղել ցեղասպանության իրականացման գործում: Զարհուրելի է այն հանգամանքը, որը ընդամենը հագուստի համար շատ քրդեր, արաբներ, թուրքեր հեշտությամբ սպանել են հայերի: Տառապանքների տասը տարիների ընթացքում ազգային և կրոնական ինքնագիտակցությունը պահպանելու հարցում Մանվելի համար կարևոր դեր է խաղացել քրիստոնեական դաստիարակությունը. «Երբեք չէի մոռանում Հայր մերը ասել, շարունակ

կրկնում էի այն»: Փոքրիկ երեխայի մեջ հայությունը ասոցացվել է քրիստոնեության հետ և նա զգուշորեն սկսել է իր շրջապատում հետաքրքվել, թե որտե՞ղ կան քրիստոնյաներ, որպեսզի այդ միջոցով գտնի նաև իր ազգակիցներին: Ի վերջո, փնտրտուքները Մանվելին հասցնում են Մոսուլ և տեղի հայկական եկեղեցու քահանան վերցնելով նրա

տվյալները` խոստանում է օգնել: Եվ իրոք, որոշ ժամանակ անց պարզվում է, որ Մանվելի ազգականներից մի քանիսը գտնվում են Հալեպում և շուրջ տասը տարի տառապելուց ու դեգերելուց հետո նա, ի վերջո, գտնում է ազգականներին: Այնուհետև Մանվելը իմանում է, որ իր երկու քույրերից մեկը` Օժենը Կիպրոսում է, իսկ մյուս քույրը` Սիրուհին` ԱՄՆ-

ում: 1925թ. Մանվելը գնում է Կիպրոս, հաստատվում այնտեղ, ամուսնանում, երեխաներ ունենում և արդեն 1968 թ. տեղափոխվում է Ավստրալիա:

Վերջում արժե հավելել, որ իր ազգականներին փնտրելու և գտնելու կամքը Մանվելին ուղեկցում է ամբողջ կյանքում և 1985 թ. արդեն 79-ամյա Մանվելը այցելում է ԱՄՆ-ում գտնվող քրոջը` Սիրուհուն, որին վերջին անգամ տեսել էր 2 տարեկան հասակում։  Աշխեն Վիրաբյան

http://www.western-armenia.eu/news/Actualite/2016/Qu_est_ce_que_l_Etat_d_Armenie_Occidentale-06.01.2016խ.pdf

http://www.western-armenia.eu/news/Actualite/2019/Aide_memoire_sur_l-Armenie_Occidentale-26.03.2019.pdf

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/La_lutte_du_peuple_Armenien-10.04.2018.pdf

https://westernarmeniatv.com/fr/118247/comment-larmenie-occidentale-devenue-larmenie-integrale-

http://www.western-armenia.eu/news/Actualite/2017/Etudes_Statistiques_et_Sociales_de_l_Armenie_Occidentale-1-03.01.2017.pdf

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Etudes_Statistiques_et_Sociales_de_l_Armenie_Occidentale-2-17.03.2018.pdf