Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտում, որտեղ երկրաշարժից ավերվել է 19 շինություն, վնասվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված պարիսպների 30 հատվածները։

Տիգրանակերտի մշակութային և բնական ժառանգության պահպանության ասոցիացիան երկրաշարժից հետո ուսումնասիրություն է կատարել և դրա մասին զեկույց ներկայացրել։ Զեկույցի համաձայն՝ Տիգրանակերտի պատմական պարիսպների  բաստիոնների վրա, ինչպես նաև ամրոցի պատերին տարբեր մեծության վնասվածքներ են հայտնաբերվել։ Այդ շինություններից յուրաքանչյուրը կրում են առանձին ժամանակաշրջանի հետքեր և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Զեկույցում նշվում է, որ ամենամեծ վնասը կրել են հատկապես 2 բաստիոնների միջև ընկած պարիսպները, որտեղ առկա են փլուզումներ։ 

Արևմտյան Հայաստանը մոտ ժամանակներում կիրականացնի նաև երկրաշարժի հետևանքով վնասված մշակությանի կոթողների գույքագրում, որից հետո կիրականացվեն նորոգման աշխատանքները՝ իհարկե միջազգային կառույցների ներգրավմամաբ, քանի որ թուրքական կառավարությունը շարունակում է բռնազավթված պահել Արևմտյան Հայաստանի տարածքները