Որքա՞ն հայ է ապրում այսօր Արևմտյան Հայաստանում։ Պաշտոնապես, հաշվի առնելով ընտրության ընթացքում իրականացված մարդահամարի արդյունքները Գրիգորյան կամ Հայ Առաքելական կրոնի հետևորդ համարվողների, թիվը տատանվում է 70.000-ից 90.000-ի սահմաններում:  Բայց ոչ պաշտոնական տվյալներով, հաշվի առնելով «թաքնված հայերին», նրանց թիվը կարող է հասնել 9 միլիոնի։

Ծնունդով Մալաթիայից խոսրով Իլիոզերը և հայկական մամուլի թղթակից Գրիգոր Ամիրզայանը փետրվարի 24-ին ժամը  20:30-ին Բուր-Լես-Վալանսի Cheneviers MJC Jean Moulin սրահում  կվարեն  «Հայաստան» մշակութային ասոցիացիայի համաժողով-բանավեճը․ Հասցե՝ 20, avenue Jean Moulin:

 Տեղեկություն ՝ “Arménia” (04 75 83 80 58) — E-mail armenia0@orange.fr 

Պաշտոնական տվյալներով՝ այսօր Արևմտյան Հայաստանում մոտ 90 հազար հայ է ապրում ։ Հայկական համայնքը հիմնականում ներկայացված է Կ.Պոլսում և մի շարք այլ խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Տիգրանակերտն ու Մալաթիան, որոնք թուրքական վիճակագրության մեջ հայտնվում են որպես Հայ առաքելական եկեղեցու հավատքի կրողներ, ինչպես  նշված է նրանց անձը հաստատող փաստաթղթում ։

Բայց Արևմտյան Հայաստանում այդ «թաքնված հայերը» կրիպտոհայերը, իսլամացված, քրդացված, ցեղասպանությունից փրկվածները, նսեմացնող կերպով անվանվում են «սրի մնացորդներ» ովքեր իրենց սեփական մաշկի վրա են զգացել  1915 թվականի Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հետրանքները, ըստ հայ լրագրող Հրանտ Դինքի կազմում են 3 միլիոն ։ 

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը կարծում է, որ նրանց թիվը գերազանցում է 3 միլիոնը,արդյունքում ստացվում է, որ հայերը 8-9 միլիոն են։  Նրանք այն հայերն են, ովքեր չեն  ընդգրկվում  տարագիր հայության թվաքանակը հավաստող որևէ վիճակագրության մեջ, քանի որ հայ Առաքելական եկեղեցին՝ հայ է ճանաչում միայն նրանց, ովքեր մկրտվել են եկեղեցու ծիսակատարությամբ ։

Շուրջ մեկ դար, այս միլիոնավոր «թաքնված հայերը» ապրում են Թուրքիայի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանում, մի երկրում՝ որտեղ թուրքական ազգայնականությունը ցանկանում էր ճնշել իր բնիկներին՝ հայերին, ինչպես նաև քրդերին, հույներին, հրեաներին կամ ասորի-քաղդեացիներին, ովքեր կարևոր փոքրամասնություն են կազմում Թուրքիայի Հանրապետությունում։ Առաջիններից մեկը թուրք հայտնի փաստաբան Ֆեթհիյե Չեթինն էր, ով բացահայտեց իր տատիկի հայկական ծագումը 1991 թվականին լույս տեսած «Տատիկիս պատմությունները» գրքում, որը մեծ հաջողություն է ունեցավ։ Դրանից հետո հարյուրավոր  կանայք ու տղամարդիկ բացահայտեցին իրենց տատիկների կամ մերձավոր ազգականների հայկական ծագումը, որը տասնյակ հազարից՝  հարյուր հազարների էր հասնում։ Սա  դիպված է իրական պատմության մասին, որը շատ երկար ժամանակ թաքցված է եղել:

1915 թվականի ցեղասպանությունից և «համիդյան» կոտորածից խուսափելու համար հայերը բռնի իսլամացվեցին, սակայն դրանից առաջ Արևմտյան Հայաստանում` հիմնականում քրդական շրջաններում և Դերսիմում ապրող այս դավանափոխ հայերը՝ ալևիների հետ համատեղ կաարողացան պահպանել որոշ տարրեր իրենց ավանդույթներից և լեզուն։ Նրանք հաճախ ամուսնանում են թաքնված հայերի կամ «կրիպտո-հայերի» հետ։ Նրանք, ում Էրդողանը համարձակվել է անվանել «սրի մնացորդներ», այսինքն ՝ նրանք, ովքեր խուսափել են Ցեղասպանությունից, ավելի ու ավելի են բացահայտում իրենց թաքնված ինքնությունը կամ գաղտնի պահպանում այն՝ վախենալով թուրքական իշխանությունների կամ պարզապես Արևմտյան Հայաստանի գյուղերի մյուս բնակիչների բռնաճնշումներից։

Ոմանք գնում են Արևելյան Հայաստան ուխտագնացություն կատարելու, որպեսզի գտնեն կորած ազգականին կամ պարզապես վերագտնեն հայկական ինքնությունը։  Երբեմն գնում են մկրտվելու՝ դառալով Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդներ` իրենց համարելով հայ։ Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնակարգի մկրտությունը հայ ժողովրդին բնորոշ ծիսակարգ է։ Հայաստանն աշխարհում առաջին պետությունն էր, որը 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն։ Բայց գրեթե մեկդարյա պատմությունը արել իր սև գործը և այս թաքնված հայերը երբեմն կորցնում են իրենց նույնականացնող հատկանիշները, որոնք կապում էին իրենց տատերին ու պապերին՝ հայ ժողովրդի հետ: Լեզվական արգելքները, մշակույթն ու սովորույթները երբեմն հսկայական անդունդ  են ստեղծում նրանց և հայ ժողովրդի միջև։ Թուրքերի կողմից որպես «սրի մնացորդներ»համարվող այս մերժված կրիպտոհայերը երբեմն մերժվում են նաև հենց հայերի կողմից։ «Հեմիշ» կամ «համշենահայեր» տերմինը վերաբերում է այն հայերին, ովքեր 17-րդ և 18-րդ դարերում ընդունեցին իսլամը, դարձան  հայախոս մահմեդականներ, թեև որոշ համշենահայեր մնացին քրիստոնյա։ Թուրքիայում և մասամբ Վրաստանում՝ ծովի շրջակայքում, նրանց թիվը կազմում է  մոտ 2.500.000 մարդ, որոնց մայրենի լեզուն հայերենի բարբառային ձևն է։ Օսմանյան կայսրությունից համշենահայերը Վրաստան են գաղթել 18-19-րդ դարերում։

Այնուամենայնիվ, այն ժամանակ, երբ Հայաստանն իր 3 միլիոն բնակչությամբ կարող էր հեշտությամբ ինտեգրել Արևմտյան Հայաստանում թաքնված միլիոնավոր  հայերին, ինչպե՞ս կարելի էր անտեսել ժողովրդագրական այս կարևոր ներուժը:

Խոսրով Իլիոզերն ու Գրիգոր Ամիրզայանը կփորձեն հիմնարար տարրեր ներկայացնել, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ “թաքնված հայերին”, ովքեր ոչ մի վիճակագրության մեջ չեն ներառվում: Ուրբաթ օրը՝ փետրվարի 24-ին (ժամը 20։30-ին) Cheneviers MJC Jean Moulin սրահում կայանալիք «Հայաստան» գիտաժողովը ավելի լավ պատկերացում կտա հայ ժողովրդի պատմության ամենաանհայտ էջերից  մեկի մասին։