Բոլոր փրկարարներին եվ բոլոր նրանց՝ ովքեր տեղում, թե հեռվից, օգնում են իրենց հնարավորության սահմաններում:
Ցնցված երկիր ․․․
Ճաքճքած պատեր․․․
Փլուզված տանիքներ․․․
Փլատակների տակ
Այսքան ողբ ու ցավ ապրած
Մարմիններ՝ գերի դարձած․․․
Ու սա է մահը վաղաժամ՝
Առանց ազգային տարբերության։
Ծանր աշխատանք կատարող փրկարարներ․․․
Ուս ուսի տված կամավորներ․․․
Ովքեր համառորեն որոնում են ,
Իրենց չխնայելով,
Նրանց ձեռքերը՝ նրանց զենքերն են
Այն մարդկանց փրկելու համար,
Որ մնացել են բեկորների տակ ,
Այստեղ դեռ հույս կա ․․․
Եվս մի քանի փրկված կյանքերի համար
Մի խումբ վերապրածների համար,
Որ դուրս եկան փլատակներից․․․
Հրաշքն է, որ ժամանակ առ ժամանակ,
Հայտնվում է ժպիտով՝ արցունքի միջից։
Լորենս Էրո