Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվել է Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա)՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի կողմից «Բերձորի ճանապարհի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը մասնակցելու նպատակով:  Որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին, Երևանի ժամանակով 19:00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝

• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումն ու աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Բերձորի ճանապարհի երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Բերձորի ճանապարհի երկայնքով երկու ուղղություններով:

• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Արցախում  բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Այնուամենայնիվ, կարելի է հուսալ, որ դատարանը կհիշի 1920թ. Արցախի՝ որպես Հայաստանի անբաժան մասի իրական կարգավիճակի վերաբերյալ միջազգային պայմանագրերը և մասնավորապես Սևրի դաշնանագիրը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը հայ բնիկ ժողովուրդների նկատմամբ։