Հորս ընտանիքը գաղթել է Արևմտյան Հայաստանից՝ Հայերի դեմ իրագործված ցեղասպանություն տարիներին, իսկ մայրս ներգաղթյալ էր առանց փաստաթղթերի, Instagram-ում գրել է Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը՝ Forbes ամսագրին տված իր հարցազրույցի մեկնաբանությունում։
«Առաջին անգամ, երբ 2010 թվականին ես հեռացա Reddit-ից, 4 ամսով կամավոր աշխատեցի Հայաստանում kiva.org կայքում։ Ինձ պետք էր իմաստ գտնել, և դա իմ կարիերայում երբևէ կայացրած լավագույն որոշումներից մեկն էր»,- նշել է նա:
«Օհանյանի նախնիները սպանվել են Հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ, և նրանց ունեցվածքը բռնագրավվել է։ Սա սերունդների տրավման է:
Ալեքսիսի ամենավաղ հիշողություններից է նրա մեծ տատիկ Վերան, ով իր վեցերորդ տարեդարձին մանրամասն պատմել է, թե ինչպես են իր մեծ տատիկն ու հորեղբայրը սպանվել Հայերի ցեղասպանության ժամանակ՝ Սիրիայի անապատով քայլելիս։ Մանկության տարիներին իր նախապապը՝ Ավետիսը, տեսել է, թե ինչպես են թուրք զինվորները գլխատել իր ծնողներին, երբ ցանկացել են բռնել իրեն։ Փոքրիկին ուղարկել են Պոլիսի մանկատուն, մինչ նա կհասցներ իր ճանապարհը գտնել…»,- ասվում է Օհանյանի հարցազրույցի նախաբանում։