ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ և թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի և թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանի համահեղինակությամբ լույս է ընծայվել «Հայկական հարցն ու հայերի ցեղասպանության խնդիրը թուրք բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական գործիչների հուշերում» (XIX դարի վերջ- XX դարի կեսեր) աշխատությունը։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։

Գրքում ներկայացված են Օսմանյան կայսրության և Թուրքիայի  քաղաքական, ռազմական կյանքում XIX դարի վերջից մինչև XX դարի կեսերը ակտիվ դերակատարում ունեցած գործիչների այն հուշերը, որոնք վերաբերում են Հայերի դեմ իրագործված ցեղասպանությանն ու Հայկական հարցին: Գրքի հեղինակների կողմից այդ հուշերը վերլուծության են ենթարկվել պատմական իրադարձությունների ու իրավիճակի համապատկերում, ընդգծվել են դրանցում առկա ռասիստական, ցեղասպան մտածողության ցայտուն դրսևորումները: 

Ուսումնասիրության էլեկտրոնային տարբերակը հասանելի է ԵՊՀ կայքէջում՝http://publishing.ysu.am/files/Melkonyan_Poghosyan.pdf ։