2023 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից երկրի ընդերքում հսկա ճեղք է գոյացել։ Երկրաշարժի հետևանքով Անտիոքի շրջանում (Հաթայ) գոյացել է մոտ 30 մետր խորությամբ և մոտ 200 մետր լայնությամբ կիրճ։

Հիշեցնենք, որ Անտիոքը քաղաք է Սիրիաում, Որոնտես գետի ափին: Հելլենիստական, այնուհետև՝ քրիստոնեական մտքի և մշակույթի կենտրոններից, ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական աթոռներից։ Իր մեծությամբ և կարևորությամբ եղել է երրորդ քաղաքը Հռոմից և Ալեքսանդրապոլից  հետո: Հայոց արքա Տիգրան Մեծը  Ք.ծ.ա. 83–69-ին Անտիոքը դարձրել է Հայոց տերության հարավային. թագավորանիստը, որտեղ նրա անունով ու պատկերով արծաթե դրամներ են հատվել: