Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիա, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա: Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից։ Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Արևմտյան Հայաստանը նույնպես իրականացնում է մարդասիրական օգնություն,Այս նպատակով դուք նույնպես կարող եք ձեր ներդրումն ունենալ դժվարին կացության մեջ հայտնված Արևմտյան Հայաստանի զավակների օգնության գործում։ Ֆինանսական օգնության համար կարող եք փոխանցում կատարել Հայ Ճամփա ասոցիացիայի հետևյալ հաշվեհամարին- FR76 3000 4000 6600 0100 3337 867