Այնթափի խորհրդանիշերից մեկը համարվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը մզկիթի էր վերածվել, փլվել է ոչ թե երկրաշարժի, այլ՝ սխալ վերականգնման հետևանքով։ Ըստ թուրքական «Դուվար» օրաթերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել հայտնի պատմաբան Մուրադ Ուչաները։
«Քուրթուլուշ» մզկիթ անվամբ հայտնի հայկական Սուրբ Աստվածածին վանքը էապես տուժել է Մարաշի երկրաշարժից։ Եկեղեցին կառուցվել է 1894-ին։ Նույն տարում էլ այն բացվել է կրոնական արարողությունների համար։ Մինչ 1915 թ-ին գործող սույն եկեղեցին հետագա տարիներին՝ 1915-1919 թթ․ օսմանյան իշխանությունների կողմից օգտագործվել է որպես ռազմական պահեստ, իսկ Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո վերաբացվել է որպես եկեղեցի։ Սակայն քեմալականների՝ իշխանության գալուց հետո, 1922 թ․այն վերածվել է բանտի և մինչև 1985 թ․ կալանատուն եղել։ 1985 թ․ եկեղեցին դարձել է մզկիթ, և եկեղեցական կառույցին 2 մինարեթ են հավելել։ Այդ տարեթվից մինչ օրս այս հայկական եկեղեցին մզկիթ է ծառայել տեղի մուսուլման բնակիչների համար։
Արևմտյան Հայաստանը հերթական ագամ արձանագրում է մեր մշակութային հարստության ոչնչացումը թուրքական բռնազավթման ներքո և նրանց անհետևողական աշխատանքների պատճառով։