Ազգային միացյալ վարժարանը հիմնվել է 1929 թվականին, Դամասկոսում։ Վարժարանի բացմանն օժանդակել են դոկտոր Լ. Փոթուքյանը և երեսփոխան Մովսես Տեր-Գալուստյանը։ 1937-1938 թթ. ուսումնական տարում վարժարանը հիմնել է մասնաճյուղ Բաբ Թումա թաղամասում՝ Ազգային Զավարյան վարժարան անունով (մանկապարտեզ և նախակրթարան)։ Այն գործել է մինչև 1945 թվականը։ Ազգային միացյալ վարժարանը 1950-ական թվականների ունեցել է շուրջ 175, 1989 թվականին՝ 232, 1997 թվականին՝ 242 աշակերտ։