General Andranik.jpg

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար»։

Ով է նա

Անդրանիկ Օզանյանը, որին հայությունը պարզապես Անդրանիկ է կոչում, հռչակավոր եւ բացառիկ ժողովրդականություն ունեցող զորավար էր, որը մեծ պատիվ էր վայելում ինչպես հայրենակիցների, այնպես էլ օտարների շրջանում։ 

Օսմանյան կայսրության վերջին տարիներին նրա պատերազմական սխրանքները Հայերի ցեղասպանությունից առաջ եւ հետո թուրքական ու քրդական գազանությունների դեմ հայերի զինված պաշտպանության սակավաթիվ դրվագներից են։

Լքելով Արեւմտեան Հայաստանը՝ Անդրանիկը մեկնում է Բուլղարիայում թուրքական բանակի դեմ կռվելու, ապա վերադառնում Հայաստան, որտեղ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստանձնում է արեւելքում՝ Արցախի, եւ հարավում՝ Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։ Նրան եւ զորավար Գարեգին Նժդեհին է վերագրվում ադրբեջանական ագրեսիայից այդ տարածաշրջանի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն ապահովագրելու պատիվը։

1919թ. Անդրանիկն այցելում է Միացյալ Նահանգներ՝ ցեղասպանությունից փրկվածների եւ պատերազմի հայ գաղթականների համար հանգանակություն կազմակերպելու, եւ կարողանում է հավաքել 500,000 ԱՄՆ դոլար (այժմ համարժեք է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլարի)։ Դրանից կարճ ժամանակ անց նա վերջնականապես տեղափոխվում է Միացյալ Նահանգներ եւ բնակություն հաստատում Ֆրեզնոյում, ուր այն ժամանակ խոշոր հայկական գաղութ կար։

Կյանքի վերջին տարիները Անդրանիկ Օզանյանն անցկացրել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում: Առողջական խնդիրների պատճառով 1927-ին բժիշկները Անդրանիկին խորհուրդ են տալիս առողջարանային բուժում ստանալ: 

C:\Users\WA TV user\Desktop\big_1487409558_7581021.jpg

Չիկո քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս առողջարանը

Կնոջ՝ Նվարդ Քյուրքչյանի հետ, Անդրանիկը սկսում է բուժումը Կալիֆորնիայի Չիկո քաղաքի մոտակայքում գտնվող Ռիչարդսոն Սփրինգս առողջարանում, որտեղ էլ մահանում է անգինայից 1927-ի օգոստոսի 31-ին:

Անդրանիկը մահացել է Կալիֆորնիայում, սակայն նրա հոգեհանգստի արարողություններ կազմակերպվել են ամբողջ աշխարհի հայ համայնքներում։

C:\Users\WA TV user\Desktop\big_1487409558_4958496.jpg

Անդրանիկի մահվան վկայականը՝ գտնված Կալիֆորնիայի Բյուտ շրջանի արխիվում

 2000թ. նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան եւ վերաթաղվել Եռաբլուրում՝ Հայաստանի զինվորական պանթեոնում։ Նրա գերեզմանին այժմ հուշարձան է բարձրանում, որին գրված է «Զորավար Հայոց»։

Պատգամը՝ Հայաստանում թաղվելու մասին

C:\Users\WA TV user\Desktop\big_1487409558_1070128 (1).jpg

Անդրանիկը կնոջ՝ Նվարդի հետ ամուսնության ժամանակ

Ըստ Անդրանիկի կյանքը ուսումնասիրած որոշ պատմագիրների, Զորավարը մահվանից որոշ ժամանակ առաջ կնոջն ասել է հետեւյալը.

«Մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը:  Մահս չեմ հոգար այլ գործս, որ կիսատ մնաց: Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք։ Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն:  Աս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա»։

Անդրանիկի Թաղումը Ֆրեզնոյում

Զորավար Անդրանիկի Թաղումը Ֆրեզնոյում

Զորավար Անդրանիկի Թաղումը Ֆրեզնոյում

Մահվանից մեկ շաբաթ հետո՝ սեպտեմբերի 7-ին, Անդրանիկի զինակիցներն ու ընկերները նրան զինվորական արարողակարգով հողին են հանձնում Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատանը: Թաղմանը ներկա էր 15 000-ից ավելի մարդ, հայկական բազմաթիվ գաղութներում այդ օրը հիշատակի երեկոներ են կազմակերպվում Անդրանիկի պատվին:

Թաղումը Փարիզում

Կալիֆորնիայում թաղման արարողությունից չորս ամիս անց՝ 1928-ի հունվարին,  կինն ու զինակիցները ձեռնամուխ են լինում Անդրանիկի աճյունը Խորհրդային Հայաստանում վերահուղարկավորելու աշխատանքներին: Դագաղը Կալիֆորնիայից տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղից էլ նախատեսվում էր բերել Խորհրդային Հայաստան:

Անդրանիկի թաղման թափորը Փարիզում

Անդրանիկի թաղման թափորը 

Փարիզում Բայց նոր խորհրդայնացած Հայաստանի իշխանությունները Հայ Օգնության Կոմիտեի միջոցով Անդրանիկի հարազատներին տեղեկացնում են, որ նպատակահարմար չէ Զորավարի աճյունի տեղափոխումը Հայաստան: Այդ տարիներին խորհրդային քարոզչությունը Անդրանիկին ու ֆիդայական շարժման մյուս դեմքերին ներկայացնում էր որպես ժողովուրդների բարեկամության ու խորհրդային կարգերի թշնամիներ։

Անդրանիկի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատանը

Անդրանիկի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատանը Անդրանիկի աճյունը 1928-ի հունվարի 29-ին ամփոփվում է Փարիզի ամենահայտնի՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը: Ավելի ուշ՝ 1945-ին, գերեզմանի վրա տեղադրվում է նրա ձիարձանը:  

https://youtu.be/bcD2ME3WlY0