Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Բերձորի ճանապարհի բացման վերաբերյալ, որից ներկայացնում ենք հատվածներ․

«Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Բերձորի ճանապարհով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։

Կարևոր ենք համարում այն, որ դատարանը գործի քննարկման ժամանակ նշել է, թե Արցախի շրջափակումը կարող է հանդիսանալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտում։ 

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև դատարանի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը պարունակում է Արցախի ժողովրդի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու իրական և անխուսափելի վտանգ։ Այսպիսով, Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելով՝ Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է իր իրավասության շրջանակներում առկա հնարավոր գործիքակազմը՝ Արցախի ժողովրդին Ադրբեջանի ռասայական խտրականությունից պաշտպանելու համար»։

Արևմտյան Հայաստանը, հետևաբար, նշում է, որ Բերձորի ճանապարհը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը խնդիր չի լինի Արցախի իշխանությունների համար։