Եզակի արխիվային փաստաթուղթ՝ 1314 թվականով թվագրված Կիլիկյան Հայաստանի թագավոր Օշին Ա Հեթումյանի հայերեն հրամանագիրը՝ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի առևտրականներին մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ, որով ֆրանսիացի առևտրականները Կիլիկյան Հայաստանի թագավորության նավահանգիստներն ազատ մուտքի և այնտեղ առևտրի իրավունք էին ստանում:

Սա ևս մեկ վկայություն է, որ Կիլիկյան Հայաստանը միջին դարերում փաստացի Եվրոպայի անբաժան մասն էր հանդիսանում և գտնվում էր ընդհանուր եվրոպական տնտեսական գոտում:

Փաստաթուղթը պահվում է Մոնպելյեի քաղաքային արխիվում: