Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերում, «Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումն իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Բաց սահմաններ» կազմակերպությունը տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում բնակչության հետ՝ Ախալքալաքում առկա ծառայություններից լիարժեք օգտվելու համար բնակչությանը տեղեկատվություն տրամադրելու, խնդիրների բացահայտման և դրանց լուծման համար փաստաբանության նպատակով։ Հանդիպումները տեղի են ունեցել Խավեթ և Էրինջա գյուղերում։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է գյուղերի վիճակի ընդհանուր ուսումնասիրություն, որից հետո ընտրվել են կոնկրետ թիրախային գյուղեր, որտեղ ամենաշատ խնդիրներն են։ Կոնկրետ խնդիրների դեպքում աշխատանքներ են տարվում դրանց լուծման նպատակով փաստաբանության ուղղությամբ։
Հանդիպումներ տեղի ունեցան նաև Ջավախքի այլ գյուղերում, որոնց ժամանակ առաջ եկած հարցերն ու զրույցի թեմաները հիմնականում վերաբերում էին սոցիալական աջակցության, առողջապահության, հողերի գրանցման, Արդարադատության տան ծառայությունների, գյուղատնտեսության և այլ ոլորտներին։