«Արմենիա» մշակութային ասոցիացիան ուրբաթ օրը՝ փետրվարի 24-ին , Cheneviers MJC Jean Moulin Hall-ում անցկացրեց « Արևմտյան Հայաստանում  հայերի թիվն այսօր   70 000, թե՞ 9 միլիոն է» թեմայով համաժողով, որը վարում էր «Արմենիա»-ի նախագահ և հայաստանյան մամլո գրասենյակի թղթակից Գրիգոր Ամիրզայանը եւ Խոսրով Իլիոզերը՝  ով ծնունդով Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքից է։

Համաժողովին ներկա էին մեծ թվով հանդիսատեսներ։ Նրանց թվում էին լյութերական հովիվ Լաուդեր Նասանյանը (Վալանսի Մարանաթա եկեղեցի), Վալանսի հայ կաթոլիկ եկեղեցու հայր Գրիգոր Միքայելյանը, ինչպես նաև Բուրգ-լե Վալանսի շրջանից  ընտրված ներկայացուցիչներ Վիլֆրիդ Փայլսը և Ժորժ Իշաչյանը ու Վալանսի փոխքաղաքապետ և «ապրիլի 24» ու «C24» կոմիտեների համանախագահ Ժորժ Ռաստկլանը: Ներկա էին նաև Վալանսի ՀՅԴ-ի (Հայ Յեղափոխական Դաշնակցության) ներկայացուցիչը, ինչպես  նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության երեք ներկայացուցիչները՝ երկրի նախագահ Արմենակ Աբրահամյանը, դիվանագիտական կորպուսի պատասխանատու Լիդիա Մարգոսյանը և ծագումով Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից` խորհրդարանի փոխխոսնակ Սիմոն Տարոնյանը։

Գրիգոր Ամիրզայանը ներկայացրեց Թուրքիայի կողմից բռնազավթված այն շրջանները, որոնք մինչև 1915 թվականի ցեղասպանությունը եղել են Արևմտյան Հայաստանի կազմում, որտեղ  մինչ օրս մեծ թվով հայեր կան , սակայն իսլամացվել են իրենց գոյատևման համար։ Նրանց թիվը հասնում է միլիոնների  Դերսիմի ,ինչպես նաև Արևմտյան Հայաստանի  Սև ծովի ափամերձ շրջաններում։ Համշենցիները, որոնք խոսում են հայերենի բառբառային ձևով ,ինչպես ենթադրվում է  մի քանի միլիոնի են հասնում Սև ծովի  Արևելյան հատվածում ` որոնք  սփռված են Արևմտյան Հայաստանում, Թուրքիայում, Վրաստանում և Ռուսաստանում:

Խոսրով Իլիոզերը բազմաթիվ վկայություններում մատնանշել է ներկայիս թուրք քաղաքական գործիչների հայկական ծագումը։ Ծագում, որը  նրանք հերքում ու թաքցնում են հանուն իրենց կարիերայի։ « Արևմտյան Հայաստանում դեռևս դժվար է ներկայանալ որպես հայ, քանզի ազգային փոքրամասնությունների վրա ազգայնական ճնշումները շատ մեծ են»,- ասում է Խոսրով Իլիոզերը։

Առիթից օգտվելով Գրիգոր Ամիրզայանը մեծ քարտեզի վրա  ցույց է տվել հայկական բնակավայրերի ներկայիս տարածքները։ Դրանց թվում են Արևմտյան Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Տիգրանակերտը և թուրք-սիրիական սահմանին գտնվող Ալեքսանդրետտի և Սամոսատի շրջանները, որոնք վերջերս երկրաշարժի հետևանքով տուժել են :  Ուրֆա, Այնթափ և Մալաթիա քաղաքները մինչ ցեղասպանությունը հայաշատ էին։

Արմենակ Աբրահամյանը միջամտեց՝ մանրամասնորեն բացատրելով բռնազավթված Արևմտյան Հայաստանում հայերի ներկայությունը և  բնիկ հայ բնակչության օրինական իրավունքները։ Նա նաև ներկայացրեց  1920 թվականին Ֆրանսիայում ստորագրված Սևրի դաշնագրի անժամանցելի փաստաթուղթը, որով սահմանազատվեցին Արեւմտյան Հայաստանի սահմանները։ Պարոն Աբրահամյանի  ելույթը բարձր գնահատվեց հանդիսատեսի կողմից, որոնք բազմաթիվ կարծիքներ փոխանակեցին։ Ելույթով հանդես եկավ նաև Լիդիա Մարգոսյանը՝ խոսելով Արևմտյան Հայաստանի անունից իր դիվանագիտական գործունեության մասին միջազգային ատյաններում, իսկ Սիմոն Տարոնյանը ներկայացրեց հայ ժողովրդի լեգիտիմությունն իրենց նախնիների հողերում։ 

Համաժողովի ընթացքում   ներկայացվեցին  Արևմտյան Հայաստանում հայերի ապրելու իրավունքի բազմաթիվ հիմքեր ,որոնք  ներկաներին  թույլ տվեցին ավելի լավ հասկանալ Արևմտյան Հայաստանում ազգային փոքրամասնությունների վիճակը և այն խնդիրները, որոնց բախվում են այդ փոքրամասնությունները, մասնավորապես՝ հայերը: Վերջում հարկ ենք համարում նշել, որ Արևմտյան Հայաստանում ապրող  9 միլիոն հայերի  մասին տեղեկությունը  լայն տարածում է գտել հանդիսատեսի և Արևմտյան Հայաստանի Հանրապետության  պաշտոնյաների բազմաթիվ ելույթների արդյունքում։

Համաժողովից  հետո, մասնավորապես ՝ Սիմոն Մելքոնյանի, Սարգիս Ջամաորջյանի, Ժորժ Ռաստկլանի, Ժորժ Իշաչյանի ելույթներից և բուռն  քննարկումից հետո հանդիպումն ավարտվեց սեղանի շուրջ՝ մի քանի բաժակ խմիչքի և հայկական խմորեղենի հյուրասիրությամբ ։

— «Արմենիա»-ի հաջորդ  հանդիպումը տեղի կունենա ապրիլի 21-ին, ուրբաթ օրը  ժամը 20:30-ին ՝ «Կարո՞ղ է   արդյոք այսօր Հայերի նոր ցեղասպանություն տեղի ունենալ» թեմայով՝ կլոր սեղանի շուրջ : 

Հասցե․ Cheneviers MJC Jean Moulin,  Բուրգ-լե-Վալանս: 

«Արմենիա» մշակութային ասոցիացիայի   հետ  կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 04 75 83 80 58 հեռախոսահամարով։