Զորյան ինստիտուտին առընթեր Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային համալսարանը հայտարարում է «Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների համալսարանական ծրագրի» 2023 թվականի ընդունելության հայտերի ընդունման մեկնարկը։

«Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների համալսարանական ծրագիրն» իր տեսակի մեջ առաջիններից է, որն ուսումնասիրում եւ վերլուծում է ցեղասպանության դեպքերը համեմատական եւ միջգիտակարգային մոտեցմամբ։ Երկշաբաթյա դասընթացի ժամանակ ուսանողները կարդում են հատուկ ընտրված գրականություն մարդու իրավունքների, ցեղասպանության տեսության, Հայերի դեմ իրագործված ցեղասպանության եւ աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների վերաբերյալ՝ Հայերի ցեղասպանությունն ընդունելով որպես օրինակ:

Ինստիտուտի կազմակերպած դասընթացներին մինչ այժմ մասնակցել է 450-ից ավելի ուսանող աշխարհի 47 երկրից:  ժամանակի ընթացքում այս ծրագրի շրջանավարտները ստեղծել են ցեղասպանագետների, ուսանողների, հետազոտողների, իրավաբանների եւ մանկավարժների ընդարձակ եւ բազմազան ցանց, ովքեր այժմ դարձել են ոլորտի առաջատար մասնագետները եւ շարունակում են զարգացնել այն։

Ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են դիմել մինչեւ 2023 թվականի ապրիլի 30-ը  անցնելով հետեւյալ հղումով՝ https://www.genocidestudies.org/apply