Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում 450 տարվա պատմական առանձնատները դիմակայում են երկրաշարժերին։
Վերջին 3 տարում Խարբերդում 6-ից ավել երկրաշարժ է գրանցվել, որոնցից 3-ը՝ մեծ ուժգնությամբ։ Նշված պատմական առանձնատները դիմացել են բոլոր երկրաշարժերին։ Փետրվարի 6-ին Մարաշում գրանցված երկու խոշոր երկրաշարժերի հետևանքով հազարավոր տներ ավերվեցին, հազարավոր մարդիկ էլ զոհվեցին և վիրավորվեցին։ 2020 թվականին 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից ցնցված Խարբերդը նույնպես մեծ վնաս է կրել այս վերջին երկրաշարժերից։ Վնասված շենքերի թիվը գերազանցել է 2000-ը: Սրան հակառակ՝ Խարբերդի ծայրամասում գտնվող 450-ամյա պատմական առանձնատների պատերին անգամ չնչին ճաք չի գոյացել։ Առանձնատները, որոնք ժամանակին կառուցվել են ցեխի աղյուսից, դարերի ընթացքում կարողացել են դիմակայել տարբեր ուժգնության երկրաշարժերի։
Որքան էլ թուրքական աղբյուրները այդ շենքերի կառուցումը իրենց վերագրեն, պատմական անհերքելի փաստերը վկայում են, որ դրանք կառուցվել են հայերի կողմից։