Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հող բավարար ջուր չի ստանա: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում որոշ փակագծեր է բացել Արցախում տիրող էներգետիկ ճգնաժամի և Սարսանգի ջրային պաշարների վերաբերյալ։ Ներկայացնում ենք մի քանի փաստ և շեշտադրում՝ դրանց վերաբերյալ․ «Հունվարի 9-ից ամբողջությամբ ընդհատելով Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև շրջափակման ողջ ընթացքում պարբերաբար ընդհատելով գազի մատակարարումը, ադրբեջանական կողմը միտումնավոր հրահրեց էներգետիկ ճգնաժամը՝ որպես ճնշման հիմնական միջոց։ Այդ ժամանակվանից մենք անցել ենք էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարմանը՝ օգտագործելով տեղական ՀԷԿ-երը ամբողջ հզորությամբ: Այս ընթացքում Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները խիստ սպառվել են, քանի որ մեր գլխավոր հիդրոէլեկտրակայանի շահագործման համար մենք բաց թողեցինք շատ ավելի շատ ջրային ռեսուրսներ, քան դրանք մտնում են Սարսանգ։ Այժմ իրավիճակն արդեն կրիտիկական է, ինչը նշանակում է, որ կարճ ժամանակում կունենանք էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների ծայրահեղ պակաս՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»։
Արևմտյան Հայաստանը դատապարտելով ադրբեջանական ռասիստական գործողությունները, միևնույն ժամանակ ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի իր պարտավորությունների կատարումը Արցախի հանդեպ, շարունակելով մատակարարել էլեկտրաէներգիա, գազ և այլն։ Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ այդ անհրաժեշտությունների մատակարարումը մնա ադրբեջանական կողմի վրա, քանի որ դա կհանգեցնի կախվածության և նոր բռնաճնշումների։