Իրանական Mehr լրատվական գործակալությունը տեղեկություն է հրապարակել Իրանում գտնվող Սուրբ Թադևոս հայկական վանքի մասին։
«Սուրբ Թադևոսի վանքը հնագույն հայկական վանք է Իրանի հյուսիս-արևմտյան լեռնային տեղանքում։ Վանքը, որը հայտնի նաեւ Ղարա Քիլիսա անունով, գտնվում է Չալդորան քաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա: Այն համարվում է աշխարհի ամենահին եկեղեցական շինություններից մեկը»,- նշում է իրանական լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ 2008 թ. եկեղեցին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ՝ Ս.Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին` ‘‘Հայկական եկեղեցիները Իրանում’’ անվան տակ։