Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը անգլերեն նոր զեկույց են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ:
Երեխաների համար կաթնախարնուրդների բացակայությունը ծնողներին ու երեխաներին դրել է լրացուցիչ խնդիրների առաջ: Սննդի պաշարները գրեթե սպառված վիճակում են:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանին երեխաներից մեկի ներկայացրած վկայության համաձայն՝ շրջափակված ճանապարհով Հայաստանից Արցախ մեկնելիս, երբ իրենց «էկոակտիվիստներ» հռչակած մարդիկ մուտք էին գործել երեխաների ավտոբուս և ահաբեկել, իր մոտ առաջացել են հոգեբանական խնդիրներ ու վախ, մտածել է, որ իրենց կտեղափոխեն ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Շուշի քաղաք և այլևս երբեք չի կարողանա տեսնել ծնողներին:
Անգլերեն կազմված համատեղ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին, կներկայացվի ՀՀ պետական մարմիններին և մասնագիտացված կազմակերպություններին:
Արցախը լինելով Արևմտյան Հայաստանի մի մաս, մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, միևնույն ժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը կենտրոնացնել ջանքերը այս խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ։