Արևմտյան Հայասատանի Դերսիմ նահանգի Մնձուրի հովտում քրոմի հանքարդյունաբերության նախագծի դեմ տեղի բնակչության անունից փաստաբան Բարըշ Յըլդըրըմը դատական ​​հայց է ներկայացրել։ Հայցի շրջանակում հանքարդյունաբերող ընկերությունից պահանջվում է դադարեցնել գործունեությունը և չեղյալ հայտարարել նախագիծը։ Այս առիթով փաստաբանն ասել է «Մենք թույլ չենք տա հանքարդյունաբերության նախագծերի իրագործմանը այս տարածաշրջանում, հատկապես

՝ Մնձուրի ավազանում»։

Նշենք, որ «Dosteli» հանքարդյունաբերող ընկերությունը նախատեսում է․ 

Մնձուրի հովտում գտնվող Կըզըլչայըր բնակավայրի տարածքում քրոմ արտահանել, որը կարող է վտանագավոր լինել հատկապես կենդանական աշխարհի համար։

Հանքերի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը գնահատող վարչությանը ներկայացված նախագծում վերոնշյան կազմակերպությունը վիճահարույց տարածքում կենադանիների տեսակների վերաբերյալ ներկայացրել է խեղաթյուրող զեկույց։ Մասնավորապես՝ Կարմիր գրքում գրանցված կամ պահպանության տակ գտնվող էնդեմիկ կենդանիների փոխարեն նշվել են թվաքանակով անհամեմատ ավելի շատ և տեսակը չվտանգված կենդանիներ։ Սա թույլ է տալիս հանքարդյունաբերողին ազատ գործունեություն ծավալել տվյալ շրջանում։

Փաստաբան Յըլդըրըմը, ընդգծելով, որ ինքը ոչ մի դեպքում թույլ չի տա ծրագրի իրականացմանը, ևս մեկ անգամ՝ բնակչության և անձամբ իր անունից նշել է, որ մինչև դատավարության վերջը հետևողական է լինելու գործի ընթացքին։

Արևմտյան Հայաստանանն արձանագրում է մեր ընդերքի գերօգտագործման հերթական դեպքը, որը մեծ վնաս կարող է հասցնել բնությանը և տվյալ տարածքի էնդեմիկ կենդանատեսակներին և բուսատեսակներին։ Թուրքական ղեկավարությունը բռնազավթված պահելով Արևմտյան Հայաստանի տարածքները, իրականացնում է մի շարք անօրինական գործողություններ, որոնք բերում են իշխանության որոշակի թևերի հարստացմանը և մեր տարածքների հարստահարմանը։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը օրինագիծ կառաջարկի Արևմտյան Հայաստանի խորհրդարանին՝ Մնձուրի շրջանը և Անահիտի ակունքը որպես արգելոց դասելու վերաբերյալ։