Գտչավանք

Տող գյուղի մերձակայքում, լեռան հյուսիս արևելյան լանջին, խիտ անտառների մեջ, գտնվում է Արցախի միջնադարյան քաղաքական և հոգևոր կենտրոնը` Գտչավանքը: Վաղ միջնադարից հայտնի վանքը ավերվել է 7-րդ դարում, արաբների օրոք և կրկին վերակառուցվել է 13-րդ դարում: 18-րդ դարում, Դիզակի մելիք Եգանի օժանդակությամբ, վանքի տարածքն ընդլայնվեց: Ճարտարապետական տեսանկյունից Գտչավանքի վանական համալիրը դարավոր հայկական մշակույթի ամենահետաքրքիր հուշարձաններից մեկն է: