Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկումների վերաբերյալ:  «Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի մարտի 1-ին խաղաղապահ զորախմբի շտաբում՝ գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անցկացվել է արցախյան և Բաքվի իշխանությունների հանդիպում՝ Ռամին Մամեդովի գլխավորությամբ։ Հանդիպման օրակարգային հարցերն էին․

  1. Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը.
  2. Արցախի Հանրապետության էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Սյունիքի մարզից  Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Բաքվի իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը.
  3. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։

Բացման խոսքում խաղաղապահ զորախմբի հրամանատարը ներկայացրել է հանդիպման մասնակիցներին՝ որպես Արցախի Հանրապետության և  Բաքվի իշխանության կողմեր։

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատվություն՝ այն նկատառմամբ, որ գործընթացը դեռևս գտնվում է աշխատանքային փուլում։  Սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց, Բաքվի իշխանությունը իր երկրի տեղեկատվական հարթակներում տարածել է ապատեղեկատվություն։

Արևմտյան Հայաստանը անընդունելի է համարում Ադրբեջանի գործողությունները  որոնք իրականացնում է Արցախի նկատմամբ։ Արևմտյան Հայաստանը՝ ներառյալ Արցախը  ճանաչված  է ազգերի լիգայի կողմից և Արևմտյան Հայաստանն է միջազգայնորոն իրավասու որոշումներ կայացնելու Արցախի անունից։ Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանական սադրիչ գորոծողությունները, որ նպատակ ունեն ապակայունացնել տարածաշրջանային իրավիճակը։