Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը կրկին մատնանշել է Այվազովսկու հայկական ծագումը։
«Այվազովսկին հայտնի ծովանկարիչ էր, որի տենչը դեպի ծովը սկսվել է ծննդավայրից՝ այն ժամանակ Ռուսական կայսրության կազմում գտնվող Ղրիմից։ Որպես քաղաքի հայ համայնքի անդամ՝ Այվազովսկին հարուստ մշակութային ու լեզվական ծագում ուներ։ Նա շատ է աշխատել, եւ նրա ստեղծագործությունները ցուցադրվել են բռնազավթված Արևմտյան Հայաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ռուսաստանում, եւ Ուկրաինայում»,-ասվում է ծովանկարչի ստեղծագործություններից մեկի մակագրության մեջ։
Հիշեցնենք, որ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նկարչի ծննդավայրի՝ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես։