Ինչպես տեղեկացնում են թուրքալեզու որոշ լրատվամիջոցներ, բռնազավթված Արևմտյան Հայաստանի Անտիոք քաղաքում երկրաշարժից մոտ մեկ ամիս անց իրավիճակը շարունակում է մնալ անորոշ ու անկայուն: Երկրաշարժից զգալիորեն տուժած քաղաքի բնակիչները պետության կողմից օգնության անհրաժեշտություն ունեն: Հարազատներին ու տները կորցրած մարդիկ հուսահատ այս ու այն  կողմ են շտապում իրենց հասանելիք օգնությունը հայթայթելու համար, որից սակայն, այդպես էլ չեն կարողանում օգտվել: Մասնավորապես, վրանների բացակայությունը խիստ բասացաբար է անդրադառնում հատկապես այն ընտանիքների վրա, որտեղ առկա են հիվանդ անդամներ ու երեխաներ: Մի շարք բնակիչներ էլ բողոքում են սննդի պակասությունից կամ դրա անհասանելիությունից: Ինչպես նշում է բնակիչներից մեկը՝ «Այստեղ ոչ ջուր, ոչ վրան, ոչ պետություն կա, բոլորը մեզ լքել են, մնացել ենք բախտի քմահաճույքին»: Մեկ ուրիշ բնակչի խոսքով՝ «Երկրաշարժի առաջին օրվանից ոչինչ չի փոխվել, բնակիչները ըմբոստացած են թուրքական կառավարության դեմ և առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին խոսք անգամ չի լինի:  Աշխարհը չմոռացավ մեզ, բայց ամոթ մեր երկրի ղեկավարությանը, որ այսքան արագ մեզ մոռացավ ու անցել է քաղաքականությանը»։

Արևմտյան Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը կա՛մ օգնել Արևմտյան Հայաստանի բռնազավթված տարածքներում երկրաշարժի հետևանքով անելանելի դրության մեջ հայտնված բնակիչներին, կա՛մ սանձել թուրքական իշխանություններին և միջազգային ուժերի ներգրավմամբ Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը հնարավություն տալ ըստ արժանվույնս օգնություն ցուցաբերել։ Այժմ Արևմտյան Հայաստանը չի կարողանում տեղում ձեռնարկել գործողություններ՝ թուրքական իշխանությունների կողմից Արևմտյան Հայաստանի տարածքը բռնազավթելու պատճառով, այժմ դրությունը կրիտիկական է և պետք է շտապել։