Ֆրանսիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որում նվումէ, որ 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրության տիրապետության վերջին շրջաններում ասորիների և քաղդեացիների նկատմամբ իրականացվել է «ցեղասպանություն»: Նախաձեռնությունը առաջին անգամ առաջադրվել է խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում։Այնտեղ մեծամասնություն կազմող աջակողմյան «Հանրապետական» կուսակցության 76 սենատորների կողմից ներկայացված «1915-1918 թվականներին ասորիների և քաղդեացիների դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը» վերնագրով բանաձևի նախագիծը հավանության է արժանացել 2 դեմ, 300 կողմ ձայնով։
Օրինագծում կառավարությանը կոչ է արվում «1915-1918 թվականներին օսմանյան իշխանությունների կողմից ավելի քան 250 հազար ասորիների և քաղդեացիների դեմ կատարված զանգվածային սպանությունները, մշակութային ժառանգության ոչնչացումը, տեղահանությունը ճանաչել որպես ցեղասպանություն», «բացահայտորեն դատապարտել այս ցեղասպանությունը» և «ամեն տարի ապրիլի 24-ը հռչակել որպես Հայերի, Ասորիների և Քելդանիների դեմ իրականացված ցեղասպանության օր»:
Մարսելից սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Վալերի Բուայեն, ով այս բանաձեւի նախաձեռնողն է, քվեարկությունից առաջ գլխավոր ասամբլեայի իր ելույթում պնդել է, որ «1915-1918 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում ապրող 2,5 միլիոն քրիստոնյաներ ֆիզիկական, մշակութային և կրոնական ցեղասպանության զոհ են դարձել»։