Հայկական մշակույթը շարունակում է առանձնանալ իր յուրահատուկ արհեստներով, որոնցից, ցավոք, այսօր քչերն են պահպանվել: Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից զարգացած էին քարագործությունը. տները, ամրոցները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Հետագայում հայտնաբերեցին կավը, մեծ զարգացում ապրեց բրուտագործությունը: Քարագործությամբ զբաղվող արհեստավորները, քարի վրա գեղարվեստական քանդակ–փորագրություններ անող վարպետները կոչվել են քարգործ: Քարգործ են անվանվել անգամ, ականավոր ճարտարապետները։ Նրանք կառուցել են ոչ միայն քաղաքներ, ամրոցներ, նշանավոր քաղաքացիական շենքեր, տաճարներ, քարավանատներ ու կամուրջներ, կանգնեցրել հուշարձանկոթողներ, այլև պատրաստել են ջրաղացի ու ձիթհանի քարեր, աղորիք-երկանքներ, հավանգներ, տաշտ ու անոթներ և այլ իրեր, առարկաներ։ Քարագործությունը հայ ժողովրդի ավանդական ու սիրված արհեստն է և հաճախ է վերափոխվել իսկական արվեստի և այսօր էլ պահպանում է իր ավանդական ուժն ու զորությունը։