Դիզափայտ. Արցախի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը՝ Դիզափայտը ( այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր), ևս գտնվում է Հադրութում: Այն նաև սրբավայր է համարվել, որը բազմաթիվ ուխտավորներ և ճանապարհորդներ է գրավել ոչ միայն Արցախից, այլ նաև ամբողջ աշխարհից: Ուխտավորները լեռը բարձրանում են հիմնականում ամռանը:
Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր»։