ԵՄ-ն նախկինի պես մտահոգված է, որ Բերձորի ճանապարհով տեղաշարժման ազատության շարունակական խախտումներն ազդում են Արցախում մարդու իրավունքների, այդ թվում ՝ առողջապահության, կրթության եւ պարենային ապահովության  իրավունքների վրա: 

Ինչպես հայտնում է infoport-ը, այս մասին ասված է ԵՄ հայտարարության մեջ։

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել գորիսի տարածաշրջանը Ստեփանակերտին կապող ճանապարհով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և պահպանել միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։

ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել մասնակցել երկխոսությանը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը»,- ասված է հայտարարության մեջ։