Հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգը կերտել է իր ինքնատիպ մշակույթը և ունի իր ազգային տոնածիսական համակարգը, և օտարածին, օտարապաշտ տոներին ադապտացվելու կարիք չունի։ Հայկեան տոմարով Արեգ ամսվա 19֊րդ օրը կոչվել է ԱՆԱՀԻՏ և նշվել մայրության ու պտղաբերության Դիցամայր Անահիտի փառաբանման տոն (կապված է Արևի 19-ը աստիճանների հետ): Գրիգորյան(ներկայիս) օրացույցին այն համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է Արեգ ամսվա Արեգ օրից, այսինքն մարտի 21֊ից հաշվել 19֊ը օր. Ստացվում է ապրիլի 8: Հապա որտեղի՞ց ապրիլի 7֊ը: Երկրագնդի պրեցեսիայից կախված նոր տարին՝ գարնանային օրահավասարը, հնում տեղի է ունեցել մարտի 20֊ին, որից հաշվելով 19֊ը օր՝ նոր տոմարով ստացվում է ապրիլի 7֊ը (սա բնական է): Այս տարի օրահավասարը(Արեգակի կենտրոնի հատումը հասարակածի գծի հետ) լինելու է մարտի 21֊ին, Հայաստանի ժամանակով (+4) 01։58֊ին, հետևաբար 《Անահիտ》 օրն, այսինքն 19֊րդ օրը համապատասխանում է Ապրիլի 8֊ին:
Պատվելի՛ հայուհիներ, տիեզերագիտորեն ձեր տոնը ապրիլի 8֊ին է։ Այդ օրը ավելի նպաստավոր կլինի դեպի տիեզերք գնացող հոգևոր ազդակների համար։
Իսկ մենք ձեզ սիրում և ընդունում ենք տարվա բոլոր եղանակներին, ամսվա բոլոր օրերին և օրվա բոլոր ժամերին։